Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական և հումանիտար գործակցությանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքին, հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործակցությունն առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, նաև պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված հարցերի շուրջ։
Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։