Տնտեսություն

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Հայաստանի փոխվարչապետ Գրիգորյանի և Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի համանախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

Նիստի ընթացքում մասնակիցները անդրադարձ են կատարել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտների զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Կողմերը Միջգերատեսչական հանձնաժողովը բնորոշել են որպես քաղաքական հանձնառությունները գործնականում առաջ մղելու արդյունավետ հարթակ։

Իր խոսքում Փոխվարչապետ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Փոխվարչապետը այդ համատեքստում կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում