Մշակույթ

Լույս է տեսել «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն

2 րոպեի ընթերցում

Լույս է տեսել «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն

«Արմյուզիք» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն, որում ներառված են ինչպես ժամանակակից, այնպես էլ ավագ սերնդի կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ։ Երգերն արտացոլում են մեր ժամանակների կենսակերպը, հումորը և աշխարհընկալումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունն ու նշում, որ երգերն արծարծում են երեխաների հոգեբանությանն առնչվող թեմաներ, որոնք առավել դյուրին են դարձնում երեխայի առօրյան, ինչպես նաև խթանում են լինել կրթված և հայրենասեր:

Տասնհինգ հեղինակի՝ Ռոբերտ Պետրոսյանի, Էմմա Միհրանյանի, Ստեփան Լուսիկյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Վահե Հայրապետյանի, Արմենուհի Կարապետյանի, Նարինե Զարիֆյանի, Էդմոնդ Մակարյանի, Նաիրա Դիվանյանի, Մարի Սարկիսիան-Չինկեզյանի, Նունե Արզումանյանի, Հասմիկ Արշակյանի 21 երգերն ունկնդրին ավելի մոտ են պահում հայ կոմպոզիտորական անգերագնահատելի դպրոցին՝ մշտապես աջակցելով երաժշտական դաստիարակությանը:

Գրքի կազմողն ու գլխավոր խմբագիրը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն է, ձայնանիշների և խոսքերի շարվածքը՝ Տիգրան Համբարյանի:

Գիրքը հրատարակվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում