Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը նոյեմբերի 10-ին Ժնևում հանդիպել են Lion Economics ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հենրի Լյովենդալի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ Lion Economics-ը միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը մասնագիտացած է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, առևտրի խթանման և տնտեսական զարգացման ոլորտներում։ Ընկերության գործունեությունն ընդգրկում է շուրջ 60 երկիր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները, ներկայացվել են ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, նոր ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը։

Մտքեր են փոխանակվել հնարավոր համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում