Տնտեսություն

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

2 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանն այցելել է  «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ ընկերության «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գործարանում իրականացվում է արդյունաբերական և ռազմավարական նշանակության սարքավորումների համար նախատեսված դետալների մշակում, ինչպես նաև արտադրվում են ժամանակակից վերամշակող սարքավորումներ, որոնք տրամադրվում են նաև այլ ընկերությունների՝ հաշվի առնելով դրանց արտադրական գործընթացների տեխնոլոգիական պահանջներն ու առանձնահատկությունները։

«Գործարանի ստեղծման և զարգացման նպատակով իրականացվող ներդրումների ընդհանուր ծավալը 8-10 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս գործարանն ունի 25 աշխատակից, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 40-ի»,-հայտնում են նախարարությունից։

Նախարարը ծանոթացել է նաև կաթնային շաքարի (լակտոզայի) արտադրության նպատակով զրոյից հիմնված արտադրամասին, որտեղ արտերկրից ներկրված ժամանակակից սարքավորումների միջոցով նախատեսվում է արտադրել կաթի փոշի, սպորտային սնունդ և այլն։

«Արտադրությունն ընդլայնելու և արդիականացնելու նպատակով ընկերությունն օգտվել է լիզինգի պետական աջակցության ծրագրից, ինչպես նաև դիմել է մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում