Տնտեսություն

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

1 րոպեի ընթերցում

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակում են մնալ դրական:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«2025 թվականին ունեցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ, իսկ 21-25 թվականներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է շուրջ 7.9 տոկոս: Այդ ժամանակահատվածի համար 7 տոկոս էր թիրախային ցուցանիշը: Տնտեսական աճը շարունակել է նաև բարձր մնալ 2026 թվականին և առաջին կիսամյակում գրանցել ենք ՀՆԱ-ի 6 տոկոսանոց աճ: Եվրոպական տարածաշրջանում Հայաստանն ամենայն հավանականությամբ երկրորդը կլինի այս ցուցանիշով»,- ասաց Պապոյանը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց՝ 2025 թվականին 2017 թվականի համեմատ ՀՆԱ-ն աճել է շուրջ 54 տոկոսով, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2.4 անգամ է աճել՝ հասնելով շուրջ 9500 դոլարի:

«Այս տարի կանցնենք 10 հազար դոլարի շեմը»,- նշեց նախարարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում