Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի ղեկավարը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այո, COP-ին մասնակցելու համար Անթալիա մեկնելու ծրագրեր ունեմ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը (COP31) կանցկացվի նոյեմբերի 9-20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։