Հայաստան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին, ով 2026թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քեմ Ղաֆֆարիանին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով և նշել, որ այն արտացոլում է վերջինիս ակնառու նվաճումները և նշանակալի ներդրումը տիեզերական և էներգետիկա ոլորտների վերափոխման գործում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պարոն Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում և համագործակցության հույս հայտնել։

Քեմ Ղաֆֆարիանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեծ հեռանկարները։ Միաժամանակ, նա նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ նպաստելով տիեզերական ոլորտում ծրագրերի իրականացմանն ու կարողությունների զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում