Հայաստան

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքէջում շարունակում է հրապարակել ՀՀ ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրն արդեն հասանելի է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համառոտագրում ներկայացված են 2026 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ընդունված հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրների հղումները։

Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի՝ համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում Կոմիտեի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին, ներառյալ՝ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներին և պետական տուրքերին, հարկային ստուգումների արդյունքներին, ուսումնական ծրագրերին և այլն։

Առանձին բաժին է հատկացվել նաև հարկային եկամուտների և տնտեսական զարգացումների համադրությանը։

Փաստաթղթում ներառված է նաև Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում