Տնտեսություն

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանը`  «5 հարց մասնագետին» հաղորդման շրջանակում պարզաբանել է, թե ի՞նչ նոր փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում, ինչպե՞ս են փոխվել հարկերը չվճարելու համար քրեական պատասխանատվության առաջացման շեմերը, որո՞նք են իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած տեսանյութից, մասնագետի կարծիքով ՀՀ հարկային և քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխություններն ուղղված են հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործմանը, քրեական պատասխանատվության համաչափության ապահովմանը և հարկ վճարողների համար առավել կանխատեսելի միջավայրի ձևավորմանը։

Մանրամասն՝ տեսանյութում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում