Տնտեսություն

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

3 րոպեի ընթերցում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի շրջանակում IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր ստորագրությունն է թողել ապագա քանդակի համար նախատեսված հուշատախտակին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագիրն իրականացվում է 2025 թվականի «Հայրենիք հավերժություն» դրամահավաքի շրջանակում՝ Հայաստանից և Սփյուռքից ստացված աջակցությամբ։ Համայնքների զարգացմանն ուղղված իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում IDBank-ը նախագծին հատկացրել է 10 մլն դրամ՝ նպաստելով դրա իրականացմանը։

Ծրագրի նպատակն է վերականգնել Սիսիան համայնքի 6 գյուղերի գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման հնարավորությունը։ Աշխատանքների ավարտից հետո ոռոգման հասանելիություն կունենա շուրջ 2,800 հեկտար հողատարածք, իսկ ծրագրի անմիջական շահառու կդառնա 730 ընտանիք։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն ընդգծեց ծրագրի կարևորությունը համայնքների երկարաժամկետ զարգացման տեսանկյունից։

«Մեզ համար չափազանց կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի և համայնքների զարգացման համար։ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը կարևոր ներդրում է գյուղական համայնքների երկարաժամկետ զարգացման գործում։ Համոզված ենք, որ նման նախաձեռնություններն ամրապնդում են համայնքների զարգացման հիմքերը և նպաստում դրանց կայուն ապագայի ձևավորմանը»,-նշել է Մհեր Աբրահամյանը։

«Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը 730 ընտանիքի համար հողը մշակելու և գյուղատնտեսությունից կայուն եկամուտ ստանալու նոր հնարավորություն է։ Այս ծրագրի շուրջ Հայաստանից և Սփյուռքից համախմբված աջակցությունը ցույց է տալիս, թե ինչ կարող ենք իրականացնել համատեղ ջանքերով։ Շնորհակալ ենք IDBank-ին՝ այս կարևոր նախաձեռնությանը միանալու և համայնքների զարգացման գործում գործնական ներդրում ունենալու համար»,– նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերի միջև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու սոցիալ-տնտեսական նոր նախագծերին աջակցելու հեռանկարները։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում