Միացյալ Նահանգներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Ծովինար Վարդանյանը և Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերի քննարկման առանցքում է եղել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման օրակարգը, որը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել և որակական նոր մակարդակի է հասել։ Մտքեր են փոխանակվել նաև միջխորհրդարանական գործակցության խորացման և առկա կապերի ամրապնդման շուրջ։ Այս տեսանկյունից կարևորվել են փոխայցերն ու փորձի փոխանակումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությանը։ Այս համատեքստում արժևորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։ Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական և աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը՝ տարածաշրջանային խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում