Եվրոպա

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

1 րոպեի ընթերցում

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ աշխարհում ծայրահեղ աջ շարժումը «կազմալուծվում է»։ Նա ողջունել է Դեմոկրատական կուսակցության հաղթանակը ԱՄՆ ընտրություններում, որոնց նախնական արդյունքներով դեմոկրատները վերահսկողություն են հաստատել թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում՝ առաջ անցնելով նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։

«Երեկ ամերիկյան հասարակությունը դեմ քվեարկեց այն քաղաքականությանը, որը միայն աղքատացնում է մարդկանց։  Դեմ՝ ատելությանը։ Դեմ՝ մաչոիզմին։ Դեմ՝ կլիմայի փոփոխության ժխտմանը և էլիտաների արտոնություններին։ Դա տեղի ունեցավ Բրազիլիայում։ Հենց նոր տեղի ունեցավ ԱՄՆ-ում։ Եվ շուտով տեղի կունենա նաև Իսպանիայում», - գրել է Սանչեսը նոյեմբերի 4-ին։

Իսպանիայում նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ են նշանակված։ Սանչեսն իր գրառման մեջ հիշատակել է իր մրցակիցներին՝ ընդգծելով, որ «ծայրահեղ աջ ալիքն» այլևս չի աճում, այլ կազմալուծվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում