Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Սոմալիի ռազմաբազայից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Սոմալիի ռազմաբազայից

ԱՄՆ զինված ուժերը դուրս են բերել իրենց բոլոր ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Սոմալիի հարավում գտնվող Բալեդոգլե ավիաբազայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ամերիկյան Stars and Stripes պարբերականը։

Երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից մոտավորապես 96 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող այս ավիաբազան երկար ժամանակ կարևոր հենակետ է եղել Սոմալիում ԱՄՆ ուժերի համար։

Այն օգտագործվել է հետախուզական տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև երկրի կառավարությանը տապալել ձգտող «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալների դեմ շարունակվող պայքարի շրջանակներում Սոմալիի ստորաբաժանումների պատրաստման համար։

ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) հրատարակությանը չի մեկնաբանել ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը։

«Օպերատիվ անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ մենք չենք քննարկում ընթացիկ գործողությունների մանրամասները», - հայտարարել է AFRICOM-ի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ հրամանատարությունն «իր ուժերը տեղափոխում է անցկացվող հակաահաբեկչական գործողությունների օպտիմալացման համար»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում