Թրամփը հիշեցրել է դեմոկրատներին, որ վետոյի իրավունք ունի
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը լավ արդյունք է գրանցել Կոնգրեսում, սակայն միևնույն ժամանակ հիշեցրել է վետոյի իր իրավունքի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի եթերում:
«Շնորհավորում եմ դեմոկրատներին։ Նրանք շատ լավ հանդես եկան։ Նրանք 11 տարի սպասում էին սրան և, վերջապես, հաջողեցին», - ասել է ԱՄՆ նախագահը։
Հաղորդավարը հարց է ուղղել Թրամփին դեմոկրատների հետ հետագայում աշխատելու մասին։
«Դա նախկինում էլ է արվել, բազմաթիվ անգամ։ Կա վետոյի իրավունք։ Դա նախագահի ունեցած ուժեղ լիազորություններից մեկն է։ Եթե նրանք ինչ-որ բան կուղարկեն, որը խելագարություն լինի, ես դա վետոյի կենթարկեմ։ Եվ երկու ամսվա վետոյից հետո նրանք կզանգահարեն և կասեն. «Ինչպե՞ս սա իրագործենք»։ Եվ մենք կաշխատենք միասին», - ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև նշել է, որ պատրաստ է աշխատել դեմոկրատների հետ, և նրանցից ոմանք, մասնավորապես՝ երկու սենատոր և Ներկայացուցիչների պալատի երեք անդամ, ընտրություններից հետո արդեն զանգահարել են իրեն։
Թրամփը նաև հանրապետականների պարտությունը չի պայմանավորել միայն Իրանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետ ամերիկացիների անհամաձայնությամբ։ Նա նշել է, որ ամերիկացիները հասկանում են այդ գործողության անհրաժեշտությունը։