Միացյալ Նահանգներ

Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Գերմանիայի մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ շնորհավորել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, որը միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականների նկատմամբ՝ մեծամասնություն ստանալով Կոնգրեսի երկու պալատներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Ըստ հրապարակման՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ անդրատլանտյան համագործակցության հարցերով համակարգող Մետին Հաքվերդին հայտարարել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները զգալի ազդեցություն կունենան Բեռլինի և Վաշինգտոնի միջև քաղաքական հարաբերությունների վրա։

«Ամերիկան ընտրել է փոփոխությունը», - DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։

Պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ արտաքին քաղաքականության հարցերում որոշիչ դեր կշարունակի կատարել նախագահ Թրամփը, և որ Գերմանիան կշարունակի կապեր պահպանել երկու կուսակցությունների հետ։

«Մենք հատկապես չպետք է սահմանափակենք մեր շփումները քաղաքական առանձին ճամբարներով», - հավելել է նա։

Հաքվերդին նաև ընդգծել է պատմական նշանակությունը այն փաստի, որ առաջին անգամ Նյու Մեքսիկոյի նահանգապետ է ընտրվել բնիկ ամերիկուհի, իսկ Ջորջիայի նահանգապետ՝ սևամորթ կին։

Իր հերթին, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը շնորհավորել է դեմոկրատներին՝ նրանց հաղթանակն անվանելով «պատմական»։ Նա նաև ընդգծել է, որ Սպիտակ տան վարչակազմը չի փոխվելու, և Բեռլինը կշարունակի համագործակցել նրա հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում