Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր
1 րոպեի ընթերցում

COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարար Կարստեն Շնայդերը ստորագրել են շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հռչակագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է COP17 Armenia «Ֆեյսբուք»-ի էջը։
Փաստաթուղթն ընդգրկում է կենսաբազմազանության պահպանությունն ու վերականգնումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, կլիմայի փոփոխության մեղմումն ու հարմարվողականությունը, շրջանաձև տնտեսության զարգացումը և թափոնների կառավարումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու Սևանա լճի պահպանությանը։
Հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման համար։