Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Politico-ն տված հարցազրույցում։

«Ինձ դա պետք չէ։ Մենք արդեն նրանց 90 տոկոսով ջախջախել ենք։ Այնպես որ, ինձ դա պետք չէ», - ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իսկապես կա հավանականություն, որ ինքը միջուկային զենք կկիրառի Իրանի դեմ։

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը նոյեմբերի 2-ին պնդել էր, թե ԱՄՆ-ն, իբր, Իսրայելի ճնշման ներքո կարող է միջուկային հարված հասցնել Իրանի Քոլանգ (անգլ.՝ Փիկաքս) լեռանը: Ըստ լրագրողի՝ Թրամփն այդ հարցով որոշում կկայացնի մինչև ընթացիկ շաբաթվա վերջը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում