Տնտեսություն

Ներքին գործերի նախարարության բյուջեն կավելանա 40 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության բյուջեն կավելանա 40 տոկոսով

Հայաստանի Ներքին գործերի նախարարությանը 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 144 միլիարդ 91 միլիոն դրամ, որը 41 միլիարդ 446 միլիոնով կամ 40%-ով ավելին է 2026 թվականին տրված գումարից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Ընթացիկ ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 142 մլրդ 634 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերի համար՝ 1 մլրդ 456 մլն դրամ»,- ասաց նախարարը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում