Ֆինանսներ

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

2027 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.6 տոկոսային կետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Կապիտալ ծախսերը կլինեն ՀՆԱ-ի 5.7 տոկոսի սահմաններում, պետական բյուջեի դեֆիցիտը կլինի 3.4 տոկոս 2026 թվականին պլանավորված 4.5 տոկոսի համեմատ, պետական պարտքը կկայունանա 47 տոկոսի շրջանակում, իսկ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը կլինի 6 տոկոսի սահմաններում: 2029 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25.7 տոկոսի, կապիտալ ծախսերը կհասնեն 5.9 տոկոսի, կառավարության պարտքը կնվազի 46.4 տոկոս, դեֆիցիտը կլինի 2 տոկոսից ցածր»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները համատեղ նիստերում սկսել են «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում