Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
1 րոպեի ընթերցում

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ ներկայացնելով հասցեները․
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածներն ամբողջությամբ, Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն, Պաշտպանության նախարարության շենքը։
Նորք-Մարաշ վարչական շրջան։
Ավան վարչական շրջան։
Էրեբունի վարչական շրջան՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբանցքներ։
Կոտայքի մարզի՝ Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի,
Ջրվեժ գյուղն ամբողջությամբ, Ա, Բ, Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասերի,
Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասեր: