Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊ ընկերության` Երևանi Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները չեն եղել պաշտպանիչ տուփի մեջ, ինչը չի կանխարգելել մասնիկների թափվելու հավանականությունը։

Արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը` մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
