Հայաստան

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

2 րոպեի ընթերցում

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկան է գտնվել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։ 

Այնուհետև վարչապետը, ՆԳ նախարարն ու ներկաները շրջել են գրասենյակում։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, սպասարկման կազմակերպումն ու քաղաքացիների համար ստեղծված պայմանները։

Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ վարչապետի անմիջական մասնակցությունը հնարավորություն է տվել քաղաքացու տեսանկյունից ծանոթանալ սպասարկման փուլերին և գնահատել ընթացակարգերի հստակությունն ու հարմարավետությունը։ 

Նոր համակարգի արդյունավետությունը քաղաքացին կգնահատի սեփական փորձով՝ հաշվի առնելով դիմելու ընթացակարգերի պարզությունը, սպասարկման հարմարավետությունը և ստացած ծառայության որակը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում