Հայաստան

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

1 րոպեի ընթերցում

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտ սպաներին պաշտոնների նշանակելու վիճակահանությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիճակահանությունն անցկացվել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ։ 

Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում