Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։