Սուրեն Պապիկյանն ու Սանջայ Սեթը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ Բրյուսելում քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանդիպման մասին Սուրեն պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև լուսանկար։
«Բրյուսելում անցկացվող Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի շրջանակում հանդիպեցի Հնդկաստանի պաշտպանության պետական նախարար Սանջայ Սեթի հետ։ Քննարկեցինք պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր»,– նշված է գրառման մեջ։