Հայաստան

ՄՍՇՊՀ-ն հակամրցակցային համաձայնության համար տուգանել է էլեկտրոնային հաղորդակցության երեք խոշոր օպերատորներին

2 րոպեի ընթերցում

ՄՍՇՊՀ-ն հակամրցակցային համաձայնության համար տուգանել է էլեկտրոնային հաղորդակցության երեք խոշոր օպերատորներին

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն ընդհանուր շուրջ 87.5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորների՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի նկատմամբ հակամրցակցային համաձայնություն կնքելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, իրականացված վարույթով պարզվել է, որ օպերատորները գրեթե միաժամանակ վերանայել են վճարահաշվարկային կազմակերպությունների («Թել‑Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ») հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով նույնանման առաջարկներ՝ միջնորդավճարների չափերը նվազեցնելու պահանջով։  Այնուհետև, նոր սակագների շուրջ համաձայնության չգալով, օպերատորները միակողմանիորեն դադարեցրել են վերջիններիս հետ գործող պայմանագրերը՝  նպատակ ունենալով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը («Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ»)։

Արդյունքում, պայմանագրերի լուծումից անմիջապես հետո արձանագրվել է օպերատորների սեփական հավելվածների ներբեռնումների, հաճախորդների թվի և վճարային հոսքերի կտրուկ աճ, որը նվազել է միայն Հանձնաժողովի միջամտությամբ՝ միջանկյալ միջոցի կիրառումից հետո։

Կառույցից հիշեցնում են,  որ 2026 թվականի փետրվարին Հանձնաժողովը միջանկյալ միջոց էր կիրառել, որի արդյունքում վերականգնվել էին նախկին պայմանագրային հարաբերությունները, և սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու նշված վճարային համակարգերից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում