Քաղաքականություն

Փաշինյանն ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատասխանատուն համարում է ընդդիմությանը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատասխանատուն համարում է ընդդիմությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի պատասխանատուն համարում է խորհրդարանական ընդդիմությանն ու ողջունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց ճեպազրույցի ընթացքում:

«Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ ՔՊ խմբակցության այսօր ձեռնարկած միջոցառումներին, որովհետև, եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա: Այն ժամանակ, երբ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց և ի հեճուկս հորդորների, խնդրանքների, կոչերի ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է: Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա և, այո, ողջունում եմ ՔՊ խմբակցության պատգամավորների գործողությունները: Աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ է»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը աթոռ է շպրտել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ 

Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ խորհրդարանում իրավիճակը կտրուկ լարվել է։

Չախոյանն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին հիշեցրել է, որ վերջինիս հորեղբոր որդին դեռևս ներողություն չի խնդրել խորհրդարանական ընտրություններից առաջ արած այն հայտարարության համար, թե իշխանության գալու դեպքում մտադիր են կանանց բավարարելու համար առանձին նախարարություն հիմնել։

Նարեկ Կարապետյանը տեղից սկսել է խոսել, իսկ հետո մոտեցել է ամբիոնին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում