Մշակույթ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․ 

«Հարգելի՛ տիկին Նավասարդյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80–ամյա հոբելյանի առիթով։

Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ։ Ավելի քան կես դար Դուք հետևողականորեն աշխարհին եք ներկայացրել հայկական երաժշտարվեստը՝ միաժամանակ հիացնելով Ձեր երկրպագուներին համաշխարհային դասականների անզուգական կատարումներով։

Անգնահատելի է Ձեր ներդրումը նաև երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու ու բարձրակարգ արվեստի ճանապարհով առաջնորդելու գործում։

Սիրելի՛ տիկին Նավասարդյան,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ: Թող Ձեր կյանքը միշտ լեցուն լինի ջերմությամբ, սիրով և հանդիսատեսի անվերջանալի ծափահարություններով»։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում