Հայաստան

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության ղեկավարն այս մասին տեղեկացրել է՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի այն հարցին, թե գործադիրն ինչպե՞ս է կառավարելու դատական տարբեր վճիռներով բռնագանձված ապօրինի ծագման գույքերն ու դրամական միջոցները։

«Վերջին շրջանում շատ ենք քննարկում ապօրինի կամ վերադարձված գույքերի կառավարման խնդիրը։ Հստակ որոշում ենք կայացրել դրամական միջոցների հետ կապված։ Որոշել ենք, որ այդ դրամական միջոցները կկենտրոնանան մի անձեռնմխելի հաշվում։ Նման հաշիվները դեպոնացվում են Կենտրոնական բանկում, դրա շնորհիվ տոկոսներ են ավելանում։ Գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին։ Ժամանակի ընթացքում անձեռնմխելի հաշվի վրա կենտրոնացված գումարը կմեծանա, տոկոսները ևս կավելանան։

Քննարկում կա նաև այս մասով՝ անշարժ գույքերը պետք է նորից օտարե՞նք, թե՞ ոչ։ Մեր նախնական գնահատականի համաձայն՝ այս հարցի քննարկմանը դեռ պետք է վերադառնանք։ Հավանականությունը մեծ է, որ այդ ապօրինի գույքերը վերածվեն դրամական միջոցների, որոնք ևս կկենտրոնացվեն տվյալ անձեռնմխելի հաշվում, որպեսզի գոյացած ամբողջ տոկոսներն ուղղվեն կենսաթոշակային ապահովմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում