Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 30-ին ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով կատարել են ջրահեռացման աշխատանքներ՝ հեռացնելով ընդհանուր մոտ 27տ ջուր։ Միևնույն ժամանակ, իրականացվել է հերթապահություն՝ մինչ կոմունալ ծառայությունների մոտենալը։