Հայաստան

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արարատի մարզի Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։  

«Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18։49-ին, «ՍՕՍ գեոռիթմ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում հրդեհ է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ լիցքավորման ժամանակ պայթել է «Օpel» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում