Հայաստան

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հայաստանում նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ տրանսպորտային միջոցներով երթևեկելը թույլատրվում է միայն  ձմեռային անվադողերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, ինչպես նաև, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Գերատեսչությունից նշում են, որ նախատեսված պահանջների խախտման համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում