Իրավունք

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

2 րոպեի ընթերցում

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին  հոկտեմբերի 25-ին, ժամը 16։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելու 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 138 անձ, 42 դիմում մերժվել է։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 95 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 10 զանգեր։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 34 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 230 քաղաքացու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում