Երևանում հայտնաբերվել են սպանության փորձի և խուլիգանության համար հետախուզվող իջևանցի երիտասարդներ
1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները Երևանի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածները ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։