Իրավունք

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

2 րոպեի ընթերցում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննվել է Հակակոռուպցիոն դատարանում։

Սեդրակ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր օգոստոսի 26-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ օգոստոսի 25-ին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ քրեական վարույթը վերաբերում է պետական մի շարք գույքերի օտարման և հետագա գործարքների հանգամանքներին։ Քննչական մարմնի վարկածով՝ գույքերը պետական սեփականությունից դուրս են բերվել և շուկայականից էականորեն ցածր գներով փոխանցվել նախկին նախագահի հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին, իսկ հետագա գործարքներով քողարկվել են դրանց իրական պատկանելությունն ու ենթադրյալ հանցավոր ծագումը։ Հաղորդագրությունում, մասնավորապես, հիշատակվում էին «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնին, «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրին, «Օրանժ Ֆիտնես» ակումբին և «Տոյոտա Երևան» ընկերությանը վերաբերող գործարքները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում