Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ
1 րոպեի ընթերցում

Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 20-ին ժամը 06։11-ին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ հոկտեմբերի 20-ին ժամը 06-00–ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։
34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։
Կատարվում է նախաքննություն։