Հայաստան

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հոկտեմբերի 18-ին Մոնթե Մելքոնյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ գրպաններում ինչ-որ փաթեթներ է թաքցրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ թմրամիջոց պահելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 65 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 36 փաթեթ։ 

Սպիտակ քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում