Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ
1 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից։