Հայաստան

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերում էլեկտրական շչակների գործարկման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 26-ին և 27-ին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մի շարք բնակավայրերում ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Հոկտեմբերի 26-ին, ժամը 14։30-ից մինչև 15։30-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի «Ռանչպարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրականշչակ։

Փրկարար ծառայությունը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում