Հայաստան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

1 րոպեի ընթերցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում մասնակցել է գենետիկական ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխման հարցերին նվիրված աշխատաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարն աշխատաժողովի ընթացքում ելույթ է ունեցել՝ շեշտելով, որ Նագոյայի արձանագրությանը Հայաստանի միանալուց հետո երկրի առաջնահերթությունը ստանձնած հանձնառությունների արդյունավետ իրականացումն է՝ գենետիկական ռեսուրսների պատասխանատու օգտագործումն ու տեղական համայնքների ավանդական գիտելիքների արժևորումն ապահովելու համար։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է արձանագրության իրականացման ազգային ճանապարհային քարտեզի մշակմանը՝ կարևորելով տեղեկատվության փոխանակումը, միջազգային փորձն ու գործընկերների աջակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում