Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում է կարճատև անձրև։
