Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում