Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո
1 րոպեի ընթերցում

Մալթայում հոկտեմբերի 24-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը, որին մասնակցում է 16 երկիր։ Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթում Հայաստանը BOO! երգով ներկայացնում է 13-ամյա Նարեն։ Նա հանդես կգա 8-րդ համարի ներքո։

Մրցույթի առցանց քվեարկության առաջին փուլը մեկնարկել էր հոկտեմբերի 24-ին՝ ժամը 01:59-ին։ Այն ավարտվեց մրցույթի ուղիղ եթերից անմիջապես առաջ։
Առցանց քվեարկության երկրորդ փուլը կազդարարվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։

Հայաստանից բացի «Մանկական Եվրատեսիլ 2026»-ին մասնակցում են Նիդեռլանդները, Կիպրոսը, Պորտուգալիան, Մոնտենեգրոն, Սան Մարինոն, Ֆրանսիան, Լեհաստանը, Մալթան, Իտալիան, Ուկրաինան, Հյուսիսային Մակեդոնիան, Իռլանդիան, Ալբանիան, Վրաստանն ու Իսպանիան։
Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։ Հայաստանի պատվիրակի մրցութային ելույթն աչքի է ընկնում գունային վառ լուծումներով և աննախադեպ դեկորացիաներով։