Հայաստան

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում  հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) գլխավոր գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ մանրամասնելով, որ քՔննարկվել են Հայաստանի և հիմնադրամի համագործակցության ընդլայնման, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների մոբիլիզացման և ազգային առաջնահերթություններին համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։

«Ընդգծել եմ, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կանխատեսելի, բավարար և հասանելի ֆինանսավորում՝ համաշխարհային հանձնառությունները վերածելով գործնական արդյունքների։

Անդրադարձել ենք նաև Երևանում կենսաբազմազանության մոնիթորինգի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը՝ կարևորելով նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, տվյալների հավաքագրումն ու երկրների կարողությունների զարգացումը։

Շնորհակալություն եմ հայտնել հիմնադրամին՝ Հայաստանի հետ երկարամյա գործընկերության և COP17-ի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վերահաստատելով համագործակցությունը համաժողովից հետո ևս շարունակելու մեր պատրաստակամությունը»,– գրել է ՀՀ ՇՄ նախարարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում