Անթալիայում կայացած COP31-ում Հայաստանը ներկայացրել է COP17-ի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Անթալիայում կայացած COP31-ում Հայաստանը ներկայացրել է COP17-ի արդյունքները

Անթալիայում COP31-ի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է լեռնային օրակարգի առաջմղմանը, սառցադաշտերի պահպանությանը, կլիմայական դիմակայունությանն ու կայուն ֆինանսավորմանը նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը և հանդես եկել ելույթով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից ու գրառումից, ներկայացրել է Երևանում կայացած COP17-ի հիմնական արդյունքները՝ անդրադառնալով «Երևանյան ուղուն», կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորմանն ու Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ամրապնդմանը։

«Առանձնահատուկ անդրադարձել եմ Հայաստանի նախաձեռնությամբ մեկնարկած՝ լեռների և հարակից քաղցրահամ ջրային էկոհամակարգերի երևանյան հարթակին։ Այն նպատակ ունի ամրապնդել երկրների համագործակցությունը և նպաստել լեռնային ու քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության առաջնահերթությունների ներառմանը կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում, կլիմայական ծրագրերում և զարգացման քաղաքականություններում։

Երկրներին հրավիրել եմ միանալ հարթակին ու կիսվել իրենց փորձով, իսկ միջազգային գործընկերներին և դոնորներին՝ աջակցել այս համագործակցությունը կոնկրետ տեխնիկական աջակցության, կարողությունների զարգացման և ներդրումների վերածելուն»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում