ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սարի Մուլտալայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով մանրամասներ է հայտնել հանդիպումից՝ ընդգծելով, որ անդրադարձել են COP17-ի շրջանակում նախարարական բանակցություններին՝ կարևորելով կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը՝ առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելու և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումներ ընդունելու համար։

«Քննարկել ենք նաև բնապահպանության ոլորտում հայ-ֆիննական համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը։ 

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում