Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Շվեյցարիայի շրջակա միջավայրի դաշնային գրասենյակի տնօրեն, պետական քարտուղար Կատրին Շնեեբերգերի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»–ի իր էջում։
«Շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի բնապահպանական ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ կարևորելով FORACCA ծրագրի դերը անտառների կայուն կառավարման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման և գյուղական համայնքների կենսապայմանների բարելավման գործում»,– գրել է ՀՀ ՇՄ նախարարը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը։ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համաշխարհային հանձնառությունները տեղում շոշափելի և չափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։