ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Վանաշեն բնակավայրում կառուցվել է դպրոց։ Պետական ներդրումներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցված դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, Վանաշենի դպրոցի կառուցման պետական ներդրումը կազմում է 2 միլիարդ 578 միլիոն դրամ։