1 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրում կառուցվել է կրթահամալիր։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, կրթահամալիրը նախատեսված 144 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։
«Պետական ներդրումը կազմում է 1 միլիարդ 611 միլիոն 498 հազար դրամ։ Կրթահամալիրը կառուցել են «Վի Քեյ Գրուպ», «Դակշին» և «Սևանդ» ընկերությունները»,-ավելացնում են ՀՏԶՀ-ից։
Կարդացեք հոդվածը` Русский